HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված իրավիճակ և ձերբակալություններ Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում

Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում իրավիճակը լարված է: Ինչպես «Հետքին» պատմեցին Տաբածղուրու բնակիչները, գիշերը ոստիկանները դարանակալել են Տաբածղուր լճի շրջակայքում, որպեսզի ձերբակալեն լճում ձուկ որսացող գյուղացիներին:

Այսօր առավոտյան ոստիկանները լճի մոտից 3 հոգու ձերբակալել են: Տաբածղուրու բնակիչները շղթայել են ճանապարհը և թույլ չեն տվել մեքենաներին տանել իրենց երիտասարդներին:  

Հենց նոր նրանց բաց թողեցին և ստիպում են ստորագրել ինչ-որ վրացերեն թղթեր: Գյուղացիները դեռևս ոչինչ չեն ստորագրում:

«Վարդան Այվազյանն ուղարկել է, որ մի քանիսին բռնեն, որ մարդիկ վախենան ու յան տան լճից: Ժողովուրդն էլ պատ է կազմել ու կանգնել է, չի թողնում, որ ոստիկանների մեքենաներն անցնեն»,-պատմեց գյուղացին:

Դեպքի վայրում են ոչ միայն ոստիկանական մեքենաները, այլ նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Գյուղ է ժամանել նաև շտապօգնության մեքենան, քանի որ գյուղացի կանանցից մեկը վատ է զգացել իրեն:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  Դատարանը վճիռ էր կայացրել Վարդան Այվազյանի օգտին, սակայն գյուղացիները շարունակում են պայքարը լճի համար: Այն, սակայն, հետզհետե լարվում է:

«Հետքը» օրերս այցելել էր Տաբածղուր, առաջիկայում մանրամասն կներկայացնենք գյուղում տիրող իրավիճակը:

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Ինչպէ՞ս կրնայ հայանուն, այն ալ Ազգային ժողովի պատգամաւոր, մէկը այսքան ստորնանալ . իր ազգակիցները զրկել առօրեայ հացէ: Նման վարնոցներ ինչպէ՞ս կրցած են քուէ ստանալ ու ընկերային դիրք ապահովել, որպէսզի հիմա ալ ան ու իրաւազրկեն իրենց ժովողուրդի զաւակները:
nene
Մի լավ դատաստան տեսեք դրա հետ ,գյուղացինե՛ր։Շատ շուտ է մոռացել իր՝ որտեղից դուրս գալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter