HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շամպայնի ու գինու արտադրությունն աճել է, օղունը, կոնյակինն ու գարեջրինը՝ նվազել

Այս տարի Հայաստանում աճել են շամպայնի և գինու արտադրության ծավալները, փոխարենը նվազել՝ օղու, կոնյակի և գարեջրի ծավալները։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային  վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,35 մլն լիտր օղի,  6,45 մլն լիտր  կոնյակ, 2,68 մլն լիտր գինի, մոտ 160 հազ. լիտր շամպայն և 9,72 մլն լիտր գարեջուր։

2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, օղու արտադրությունը նվազել է  2,1%-ով, կոնյակինը՝ 3,2%-ով, գարեջրինը՝ 14,1%-ով։

Իսկ  շամպայնի արտադրության ծավալն աճել է 9,9%-ով, գինու ծավալը՝ 14,7%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter