HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սամվել Ալեքսանյանի վիսկու բիզնեսն առաջ է գնում

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է մոտ 325 հազ. լիտր վիսկի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և դրանից առաջ Հայաստանում վիսկի չի արտադրվել՝ համենայնդեպս նախորդ 10 տարում։

Վերջին մեկ ամսում արտադրության ծավալն աճել է մոտ 25 հազ. լիտրով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Հիշեցնենք, որ վիսկիի արատադրությամբ Հայաստանում զբաղվում է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը։

Նրան պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում այժմ վաճառվում է հայկական վիսկիի  երկու տեսակ՝ Mac Alex  և Mac Grant  անվանումներով։  Շշերի վրա որպես արտադրող ներկայացված է «Ա և Գ» ՍՊԸ-ն, սակայն այն մասին, որ Հայաստանում վիսկի է արտադրվում, այս տարեսկզբին լրատվամիջոցներին հայտնել էր  «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն։ Դրանք երկուսն էլ փոխկապակցված են Սամվել Ալեքսանյանի հետ։

Ի դեպ՝ օրեր առաջ «Երևան Սիթի»-ում Mac Grant-ի համար կես գնի ակցիա հայտարարվեց, որի շրջանակներում  այս վիսկու   1 լիտրը վաճառվում էր 1150 դրամով։ Շշի վրա գրված է, որ այն 3 տարվա հնեցման է։

Մեկնաբանություններ (2)

Peter Garo
Besides these and Eraskh Winery’s Hye-Land Single Malt (which is only available in LA), that’s it for now.
W. Albert
Hi, will like to request more details about the brands of Armenian maid Whiskey 100% from Armenian. Please send an electronic catalog. Thanks

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter