HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյր Արմենիա»-ում 68.6 մլն դոլարի ներդրում է կատարվել

«East Prospect Fund»-ը և «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է 68.600.000 (վաթսուն ութ միլլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի:

Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը և մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից և ֆինանսական այլ և այլ ռիսկային իրավիճակներից:

Որպես հավելում նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը:

լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter