HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծի ենթարկված և առևանգված Արսեն Ավետիսյանի կնոջ նամակը՝ Սերժ Սարգսյանին

«Էյր Արմենիա» ընկերության տնօրենն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը նամակ-հայտարարությամբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

«Մեծարգո պարոն Նախագահ, Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք: Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի: Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ: Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությունը:

Կանխավ շնորհակալ եմ՝ Իզաբելա Մելքումյան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter