HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ձեթի արտադրության անկումը շարունակվում է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայատանում արտադրվել է 883,1 տոննա բուսական յուղ (ձեթ)։  2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտադրության ծավալները նվազել են 56,3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

2014 թվականին Հայաստանում արտադրվել է 3,96 հազ. տոննա ձեթ՝ 14,7%-ով պակաս 2013-ի ցուցանիշից։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 478 տոննա՝  անկումը  2014-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ 50,2% է։

Այսինքն՝ ձեթի արտադրության անկումը հանրապետությունում  շարունակվում է։

«Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է  Հայաստանում տեղական ձեթի արտադրության կտրուկ անկմանը, որը մեծամասամբ բացատրվում է տեղական արտադրողների մրցակցային թույլ դիրքերով ներմուծողների նկատմամբ։  Խոսքը չի վերաբերում որակին, այլ՝ ծախսերին, գնին ու տեսականուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter