HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փեսան խնձորով խփում է հարսին, որ վերջինս հպատակվի․եզդիական հարսանիք Ալագյազ գյուղում

Մանե Գրիգորյան

Եզդիական հարսանիքի առաջին օրն է. գյուղում 7 գառ է մորթվել, ընդեղենով, մրգերով է  զարդարվել ծառը, որը ավելի ուշ , ըստ ավանդության, ազաբ եղբայրը փողոցով տանելու է փեսայի տուն, ճանապարհին  հանդիպած հարևանները փող են տալու, որպեսզի վերջինս հոգա իր ծախսերը: Օրինակ՝  հարսի տանը նա պետք է  գնի միասնության խորհուրդ կրող բարձը: Հարսանիքի օրը զարդարված ծառը տղան թափ է տալու հարսի գլխին:

Ալագյազ գյուղում եզդիական հարսանիք է: Փեսայի հորաքույրը, չնայած տանը տիրող իրարանցմանը, ժամանակ է գտնում և մեզ պատմում է իրենց ավանդույթների մասին․

«Առաջ ծնողների համաձայնությամբ էր լինում ամուսնությունը, հիմա ուղղակի տղա-աղջիկ իրար հավանում ու որոշում են նշանվել: Բոլոր դեպքերում որքան հավանություն, սեր լինի, ծնողի միջամտությունը ու դերը մեծ է: Երիտասարդ են,  զգացմունքները՝ մեծ, էներգիան՝ շատ , շատ հարցերում կարող են խաբվել: Մանավանդ հիմա աղջիկները շատ են խաբում տղաներին: Քչերն են, որ մաքուր, ազնիվ սիրով են  իրար սիրում:100-ից 70-ը ամուսնանում են՝ հարստությունը, աշխատանքը, դիրքը հաշվի առնելով: Մինչ հարսանիքը մեծ նշանդրություն են անում, ճոխ նվերներով, որից հետո որոշում են հարսանիքի օրը: Առաջ աղվեսի դերում հանդես եկող մարդը վազում էր, տեղեկացնում հարսի ընտանիքին, որ փեսայենք գալիս են: Եկողի վրա ջուր էին ցփնում՝ որպես առատության նշան: Ըստ հին ավանդույթի,  տղայի ազգականները առաջ սայլերով, հիմա արդեն լիմուզինով, գնում են  մեծ շուքով հարսին բերելու: Տղայի կողմից մեկը, ասենք ազաբ եղբայրը, պետք է հարսի հոր տանից գնի  բարձը, հետո  այն փեսային նվեր անի, որպեսզի հարս ու փեսա մի բարձի ծերանան», -պատմում  Զինան:

Զինան նշեց, որ ավադույթներից շատերը ժամանակի հետ ուղղակի կուլ են գնացել, մնացել է պատմությունները դրանց մասին: Այժմ եզդի հարսները գլխաբաց են շրջում, բայց կար ժամանակ՝ հարսի գլուխը փաթաթված էր 7 գույնանի գլխաշորով, որը եզդիների խորհրդանիշ համարվող սիրամարգի պոչում առկա ծիածանի գույներն են:

Անդրադառնալով հարսի ուղղությամբ նետվող երեք խնձորների նշանակությանը, Զինան պատմում է. «Ինչու երեք խնձոր : Ադամը երեք անգամ ասաց Եվային՝ խնձոր մի կեր, մենք պետք է երկար ապրենք, Եվան չլսեց Ադամին, կերավ խնձորը, որն էլ նրա գլխին պատուհաս դարձավ: Փեսան խնձորով  խփում է հարսին, որ  վերջինս հպատակվի: Վախեցնում է, որ Ադամի Եվայի պատմությունը չկրկնվի»:

Հորաքույրն իր խոսքում նշեց, որ  իր հարսանիքը ժամանակին ավելի ազգային ավանդույթներին համապատասխան է տեղի ունեցել: «2200 ռուբլի գլխագին (ղալիմ) եմ  տվել էն ժամանակ»,-նշեց նրա ամուսինը:

Երկուսն էլ ցավով նշեցին, որ տարեցտարի  ավանադույթների նշանակությունը թուլանում է, շատ բաներ շրջանցում են, ժամանակակից շատ տարրեր, ազդեցություններ  թափանցում են եզդիական հարսանիք: «Թոռանս երբ նշանեմ ռուսական, հայկական ծեսը պետք է հեռու մնա իմ ազգայինից»:

Անդրադառնալով խառն ամուսնություններին՝ տիկին Զինան նշեց, որ այժմ նման ամուսնությունները շատացել են, որն էլ տանում է դեպի ձուլում: Ասում է, որ առաջ նման քայլը անընդունելի էր, հիմա մարդիկ տրտնջում են, բայց անտարբեր են, իսկ  տրտնջալն ու բոյկոտելը տարբեր բաներ են:

Ըստ ավանդույթի, հարսը սկեսրարի հետ պետք  է չխոսի, մեծերի հետ բարձրաձայն խոսելու իրավունք չունի, տղամարդկանց հետ սեղան չի կարող նստել, սակայն այժմ շատ բան է փոխվել, ավանդույթի ուժը թուլացել է:

Ինչ վերաբերվում է աղջիկ «ուզելու» արարողակարգին, ապա, ըստ ավանդույթի,  փեսան ընտանիքով գնում է աղջկան տեսնելու: Աղջկա հայրը խնդրում է, որ վերջինս ջուր բերի, հյուրասիրի փեսայի ընտանիքին: Եթե փեսայի ընտանիքը,  փեսան հավանում են հարսին,  արդեն երկրորդ կամ երրորդ անգամ գալիս են ձեռքը խնդրելու նպատակով, եթե ստանում են համաձայնություն, տեղի է ունենում նշանադրություն: Միայն  նշանադրությունից հետո զույգը կարող է ժամադրվել:

Փեսայի բարեկամներից մեկը հարցին, թե արդյոք այդ երեք հանդիպումները բավական են, որպեսզի տղան ամուսնության որոշում կայացնի, պատասխանեց. «Սկզբում աղջկա  արտաքինն ես հավանում, հետո միայն նշանդրությունից հետո  հանդիպումների ժամանակ սկսում եք իրար ճանաչել:  Մեզ մոտ բաժանությունները քիչ են, որովհետև լուրջ մտածելակերպ կա, եթե ընտրությունը կատարված է, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն լավ ընթացք ունենա»:

Հարսանեկան արարողակարգում, և առհասարակ եզդիական մշակույթում, կարևոր նշանակություն ունի օժիտը, որը հրապարակավ ցուցադրում են, որպեսզի բոլորը տեսնեն՝ աղջկա ընտանիքը ինչ է տալիս: Օժիտում  պետք է ընդգրկված լինի նաև բրդյա անկողին:

Հարսանիքի օրը տարայի մեջ լցված հինայի մեջ հարսն ու փեսան թաթախում են մատները: Սկուտեղին դրված տարայով նորապսակները շրջում են , հյուրերից յուրաքանչյուրը թրջում է մատը, այնուհետև  սկուտեղի վրա փող դնում: Ինչ վերաբերվում է հարսի պարին. ապա  այն տարբերվում է.  Վերջինս հարսի մասնակցությամբ  դանդաղ շուրջպար է՝ « գովանդ»:

Նշենք նաև, որ որպես արևապաշտ ազգ հարսին հայրական տնից հանում են այն ժամանակ, երբ արևը դեռ զենիթում է: Փեսայի միջնեկ հորաքույրը իր խոսքում նշեց. « Արևապաշտ պետք է ծնվես, խաչապաշտ ընկերուհիներիցս շատերն ասում են՝ կնքվիր, ասում եմ ՝ էդ ինչպես, ոնց որ ես ասեմ քեզ արի արևին պաշտիր, հարգում եմ քո խաչը, բայց իմը արևն է: Ամեն առավոտ կանգնում եմ դեմքով դեպի արևը , իմ աղոթքն անում: Արևապաշտ ենք, դրա համար էլ մեր հարսանիքներում արևի գույները գերակշռում են »:

Հարսանիքի  երրորդ օրը մատաղ են անում ի նշան նրա, որ ամեն ինչ բարեհաջող անցավ: Դե իսկ կարմիր խնձորի ավանդույթն էլ իր հերթին սպասել չի տալիս:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (10)

Լիլիթ
Հետաքրքիր էր, ու շատ լավ արված նկարներ էին: Երկու սխալ, որոնք խնդրում եմ ուղղել. 1. խառնածին ամուսնություններ - պետք է լինի խառը ամուսնություններ, խառնածինն այդ ամուսնությունից ծնված երեխան է 2. ոչ թե «տարրա», այլ «տարա», «տարր» -ի, «մասնիկ»-ի հետ այս բառը կապ չունի
Օգդեն
Հարգելի եզդիներ: Շնորհավորում եմ, եզդի ազքության բոլոր նորապսակ զույգերինշ թող շատ բախտավոր լինէն: Բայց առաջատկեւմ եմ բնական խնձորի փոխարեն, հարսին «խփել» սինթետիկ՝ , սիլիկոնից պատրաստված խնձորի պատճեով կաղապարված սինթետիկ «խնձորով»
Kevork
You didn't understand what I meant Zorik? I said wrapping the groom in Lavash on the wedding day is an Armenian custom. Sure all Middle Easterners eat Armenian Lavash, that's because almost all the foods of the Middle East has roots in Armenia.
Zorik
It's really funny, that someone thinks that the lavash is only baked by Armenians. Dear Kevork, have you ever been in the larger Middle East? You would see then that in many regions the people bake lavash or very similar looking and tasting bread. Btw, just few years back in the Yerevan markets lavash was called Qrdi Lavash, but of course it doesn't mean that it's a pure Kurdish invention. Enjoy diversity, dear compatriot.
gohar
չկարօխացա ՖԲ ուխարկել։(((((((((
gohar
վա՜յ, նկարները նայում եմ ու նայում,արդեն առավօտվա յամի և եխավ․․․․․․․․․
gohar
Պրօֆեսիօնալ նկարիչի նկարները լրացնւմ են նյութին,հարսը ինչ լավիկըն,շատ մեց հաչույքօվ կարդացի,կարօտեցի, բախտավօր լինեք, երեխեք յան
GB
I hope Yazidi bride won't bite the apple, as Eve did in Garden of Eden!Good luck to bridegroom and wish them happiness! may God bless them both!
Jay
.mmm
Georgek
All Yazidi’s are welcome to Armenia. Armenia is a free and wonderful country. We love to have all of you here in Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter