HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուշադրություն, սափրագլուխներ են

Ժաննա Սարգսյան

Այսուհետև հայոց աշխարհում շրջում են սափրագլուխներ: Երևանցի, շիրակցի ու լոռեցի ճաղատ տղաներն ու աղջիկները փնտրում են իրենց բնության դեմ ոճիր գործողներին ու պատժում: Զգուշացե'ք, օրենքից դուրս գտնվողնե'ր. նրանք անողոք են ու հետևողական: Հորդորվում է հայ սափրագլուխներին չնույնացնել այլազգի ահաբեկիչների կամ բուդդիստների հետ: Նրանց առաքելությունը բոլորովին այլ է` պայքարել բնությանը սպառնացող երևույթների դեմ:

Իսկ եթե ավելի լուրջ, երեկ Թռչկան ջրվեժի հաղթանակն էր տոնվում Շիրակամուտում: Երևանից, Գյումրիից, Վանաձորից այստեղ էին եկել հարյուրից ավելի համակիրներ` նշելու «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության հաղթանակն ու Թռչկան ջրվեժի փրկությունը:

Տոնախմբությունը բաղկացած էր մի քանի արարողակարգերից: Նախ` այցելուները շտապեցին վրանային ճամբար` շնորհավորելու արդեն 12 օր ու գիշեր ջրվեժի տարածքը հսկող էկոսահմանապահներին: Այդ պահին «Ռոբշին» ընկերության աշխատակիցները վերականգնում էին գետի նախկին հունը, որից հետո ապամոնտաժվեցին ՀԷԿ-ի համար նախատեսված խողովակները:

Հյուրերը շամպայնով օծեցին ածիլված գլուխներով ճամբարականներին ու վերականգնված տարածքը, ապա իջան ջրվեժ, որտեղ աղբահավաքություն կազմակերպեցին, լուսանկարվեցին, թեթև նախաճաշեցին: Մի քանի խիզախներ ցողվեցին Թռչկանի ջրով, ապա ամբողջ խումբը շարժվեց դեպի Շիրակամուտ: Պատվիրակության բեռնատարներին ուղեկցում էին ձիավորները:

Շիրակամուտցիները հյուրերին դիմավորեցին գյուղապետարանի բակում: Հենց այստեղ էլ «Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները ներկաներին սովորեցրին մի քանի ազգագրական պարեր, յարխուշտայի շարժումները, ապա բոլորը միասին շուրջպար բռնեցին:

Այնուհետև հավաքվածներն անցան գյուղապետարանի դահլիճ: Սրահը ծափերով բեմ կանչեց ճամբարական-ակտիվիստներին, ովքեր երգեցին Թռչկանի հիմնը: Ապա ելույթ ունեցան «Բամբիռ», «Որդան կարմիր» «Լուսնելիուս», «SCREAM», «YAN», «DREAMERS» ռոք-խմբերը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, ով նախկինում ևս այցելել էր ակտիվիստների ճամբար:

Միջոցառման գլխավոր ծեսը հրապարակավ սափրումն էր. ովքեր ժամանակ առ ժամանակ հերթապահել էին Թռչկանի ճամբարում, ցանկություն հայտնեցին միանալ իրենց ընկերներին: Ով` Չիչխան գետում, ով` գյուղապետարանի բակում, ով` համերգի ժամանակ, բեմահարթակին. ածիլեցին գլուխները` հանուն ընդհանուր գործի ու գաղափարի:

Այլևս վտանգ չի սպառնում ջրվեժին. հատուկ պահպանվող տարածքի ռեժիմում Թռչկանը կծառայի միմիայն որպես ժամանցի  գոտի:

Սա աննահանջ պայքարի առաջին հաղթանակն է: Այսուհետև մարդիկ գիտեն, որ արդարությունը կարող է հաղթել, միայն թե պետք է հավատալ ու չընկրկել խոչնդոտների առաջ:

Մեկնաբանություններ (5)

Վահագն
Ցնցող էր, այ որ էդպես մեր հասարակական գործունեության կյանքի բոլոր դրսևորումներում արվեր, ասենք դատարան, վարչական մարմիններ, հարկային, մաքսային, և այլն, չմանրանամ, այլ ոչ թե ցույց-միտինգ, չգիտեմ ինչի նման հելնեն օպերայի շրջակայքում պիվա կամ պիցա ուտեն` հետն էլ մի քանի գրագետ բայց դրանից հեռու ուտոպի մտքերից խոսան: Մալադեց իրենց, ես հոդվածը կարդալուց զգացի, որ հուզվում եմ` լավ զգալուց, իսկականից մեծ գործ են արել: Բարի նախանձով նախանձում եմ Ձեզ, մի անգամ էլ որ էդպիսի բան լինի` անկախ ոլորտից, ես էլ կուզենամ մասնակից լինել ու մի բան էլ ես անեմ, բայց ես չեմ սափրի իմ գլուխը, էդ հաստատ ա:
Алиса
Какие молодцы ребята!!!!! Смотря на них понимаешь, что все у нас будет хорошо!!!
Gagik
We support your true actions. Thank you....
HASMIK
ANKEXC ASAC ES CHEI EL HAVATUM VOR HNARAVOR E ED TESAK XULIGANNERI DEM HAXTANAK TANEL....PARQ U PATIV MER ERITASARDNERIN!!!!!! EREVI HIMA AVELI VSTAH PITI ARAJ SHARJVENQ.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հուսով եմ հաջորդը ՍՅՈՒՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ կլինի: ՀԳ.Հայաստանում մարդիկ սարսափելի կերպով թերագնահատում են իրենց (հավաքական) ուժը-Խորհրդային վախից (մ)ոլորված (քաղաքական) DNA-ի հետևանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter