HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Forbes. Ելենա Բատուրինան 1 միլիարդ դոլար է կուտակել սև օրվա համար

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ 50 կանանց ցուցակը: Ընդ որում՝ Բատուրինայի կարողության տարբերությունը մնացածի հետ զգալի է: Այս մասին հայտնում է Forbes ամսագիը: Նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար:

Ցուցակում երկրորդը «Содружество» ընկերության համասեփականատեր Նատալիա Լուցենկոն է: Նրա կարողությունը գնահատվում է 550 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ТАИФ ընկերության տնօրենի տեղակալ Գուզելիա Սաֆինան (430 միլիոն դոլար):

InfoWatch ընկերության տնօրեն, «Կասպերսկի» լաբորատորիայի հիմնադիր Նատալիա Կասպերսկայան ունի 270 մլն դոլար: Թենիսիստուհի Մարիա Շարապովայի կարողությունը գնահատվում է 240 մլն դոլար: Շարապովան 11-երորդ անգամ գլխավորեց ամենաշատ վարձատրվող մարզիկների ցուցակը. 2014 թվականի հունիսից մինչև 2015 թվականի հունիս նա աշխատել է 29.7 մլն դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter