HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանձնաժողովի նախագահ. «ԿԸՀ-ի հատկացրած պարկում լիքը պարագաներ պակասում էին»

Սպանդարյան համայնքում տեղակայված 36/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արփիկ Երիցյանը դժգոհեց մի շարք անհրաժեշտ իրերի բացակայությունից, որոնք պետք է պարտադիր կերպով լինեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված պարկում եւ օգտագործվեին ընտրությունների ընթացքում:

«Խոշորացույցի կարիքն էր խիստ զգացվում, քանի որ տարեցները հիմնականում գալիս էին առանց ակնոցների եւ նրանց օգնելու անհրաժեշտություն էր առաջանում: Հաշվիչ չունենք, մկրատ, ամրակ չունենք, որոնցով պիտի փակցնեինք թղթերը, սկոտչ չունեինք, դրանք բոլորը պիտի լինեին տուփի մեջ, որ չկային,- ասաց հանձնաժողովի նախագահը,-մեզ հատկացված պարկի մեջ կար երկու քանոն, վեց գրիչ, թուղթ շատ քիչ քանակությամբ եւ թել, որով կարելու ենք մեր քվեաթերթիկները, մի պադուշկա էլ չկար, երեք հատ պիտի լիներ, բայց երկուսն էր դրած, մեկը խնդրեցինք բերեցինք գյուղապետարանից»:

Արփիկ Երիցյանը նշեց, որ 20 տարի է` մասնակցում է ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, հաճախակի առիթ է եղել լինել հանձնաժողովի նախագահ, սակայն նման անփույթ վերաբերմունքի առաջին անգամ են արժանացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլ, որ մեզ պարկը տալիս էին, կցկտուր ասին, որ ամեն ինչ չէ, որ հատկացրել են: Մենք պարկը երեկ ենք բացել ընտրատեղամասում, որ քվեաթերթիկները ստորագրենք ու տեսանք, որ ահագին բան պակասում է»,-փոխանցեց Արփիկ Երիցյանը:

Ժամը 15:30-ի դրությամբ Սպանդարյանում ընտրությանը մասնակցել է 550 ընտրող, նրանցից 34-ն իրենց ընտրությունը կատարել են երկրորդ անձի օգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter