HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սպանդարյան համայնքը կղեկավարի ֆերմեր, անկուսակցական Ավետիք Մխիթարյանը

Սպանդարյան համայնքի ղեկավար է ընտրվել Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 262 քվե: Երկրորդ տեղում ձայների քանակով թեկնածուներից Ալեքսան Խաչատրյանն է՝ 179 քվե, Միքայել Բաղդասարյանը ստացել է 121 քվե, ձայների քանակով 4-րդ տեղում միակ կին թեկնածու Գյուլվարդ Սահակյանն է՝ 95 քվե եւ ամենաքիչ ձայները սպանդարյանցիները տվել են Հարություն Հարությունյանին՝ 80 քվե:

Մինչեւ ընտրությունները թեկնածուներից Գյուլվարդ Սահակյանին ուղղված հարցին, թե ում է համարում իրեն մրցակից եւ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում հավանական հաղթող, վերջինս նշել էր հենց Ավետիք Մխիթարյանին: «Ես իր մեջ ղեկավարի հատկանիշներ եմ տեսնում, ինքը կարող է ղեկավարել, եթե ընտրվի»,-ասել էր Գյուլվարդ Սահակյանը:

Ի դեպ, Ավետիք Մխիթարյանը հինգ թեկնածուներից առավել ակտիվն էր համագյուղացիների հետ շփումներում: Նրան նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կարելի էր տեսնել գյուղամիջում համագյուղացիների հետ զրուցելիս: Նախնական տվյալներով Սպանդարյան համայնքի ղեկավար ընտրված Ավետք Մխիթարյանն իր պահվածքով առանձնացավ նաեւ ընտրության օրը:

Վերջինս ընտրատեղամասի մերձակա տարածքում՝ քվեարկությունը սկսած պահից, կանգնած էր շրջապատված համակիրներով եւ, ի տարբերություն մյուս թեկնածուների, քվեարկությանը մասնակցեց միայն երեկոյան՝ 19:20 –ի հատվածում, երբ ընտրողների թիվը 730 էր:

Ընդհանուր առմամբ Սպանդարյան համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է 756 ընտրող, թեպետ ընտրացուցակներով նրանց թիվը 1153 էր: Սեզոնային աշխատանքների պատճառով` ընտրական իրավունք ունեցող եւ գյուղից բացակայող անձանց թիվը հասնում էր մոտ 400-ի:

Ընտրական ակտիվությամբ Սպանդարյան համայնքի ղեկավարի ընտրությունները կարելի է աննախադեպ համարել, քանի որ ընտրական իրավունք ունեցող ամեն ոք սկսած 18 տարեկանից մինչեւ 90 տարեկանը՝ անկախ ֆիզիկական հնարավորությունից ու առողջական խնդիրներից մասնակցեցին այս ընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter