HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադրությունը առաջնագծում. փոխհրաձգությունների հետևանքով հակառակորդը տվել է 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ: 

ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter