ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ձերբակալություններ՝ կենդանիների ապօրինի առևտրի մեղադրանքով



Գվինեայում ձերբակալվել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) նախկին համակարգող Անսուման Դոումբույան (Ansoumane Doumbouya):

Վերջինս հայտնի էր դաշտում որպես խարդախ և կեղծ CITES-ներ տրամադրող անձ, կենդանիների ապօրինի առևտրի աջակից, ում միջոցով կենդանի միջավայրից ապօրինի կերպով բազմաթիվ շիմպանզեներ և գորիլաներ են տեղափոխվել Չինաստան և այլ երկրներ:

Մեր ձեռքի տակ է նրա ստորագրությամբ Հայաստան ներմուծված երկու բոնոբոների CITES թույլտվությունը: Ներմուծել է «Զօօ ֆաունա արտ» ընկերությունը` 2011թ.-ին:

Բոնոբոների ներմուծման փաստի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարության քննչականում ավելի քան 1.5 տարի է՝ քննություն է ընթանում: «Զօօ ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը կասկածվում է մաքսանենգության մեջ:

Հայ իրավապահները, սակայն, այդպես էլ չեմ կարողանում ավարտին հասցնել գործը, մինչդեռ ինտերպոլի միջամտությամբ արդեն իսկ այլ թրաֆիքյորներ էլ են ձերբակալվել:

Նրանց թվում է նաև հայտնի թրաֆիքյոր Թիերնո Բարին (Thierno Barry): Վերջինս BARRY PETS COMPAGNY IMPORT-EXPORT կեղծ ընկերությամբ տասնյակ գործարքներ է կատարել և կենդանիներ արտահանել տարբեր երկրներ:

Չնայած Դոումբույային ազատել էին CITES համակարգողի պարտականություններից, նա, այդուհանդերձ, շարունակում էր աշխատել Գվինեայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում և վաճառել թրաֆիքյորներին կեղծ CITES արտոնագրեր: 


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Կենդանիների առևտուրը և Հայաստանը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ