HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ազգանունները գրելու ձևն ազգին վերահսկելու միջո՞ց

Թվում է՝ անկարևոր հարց է. բայց դա միայն թվում է: 

Բոլորը գիտեն, որ Թուրքիայի համար իրակա՛ն գլխացավանքը հայկական սփյուռքն է: Ու դա միայն Թուրքիայի համար չէ, որ այդպես է. Ռուսաստանի համար էլ հայկական սփյուռքն է իրական գլխացավանքը. այն խոչընդոտում է, որպեսզի Հայաստանը լիովին կլանվի:

Ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի՝ Արևմուտքում մարդու իրավունքների պաշտպանության (իրավական) գործո՛ղ երաշխիքներ ու մեխանիզմներ կան: Հենց սրա՛ համար ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում բնակվող հայերը քաղաքական ուժ կարողացան դառնալ, իսկ Թուրքիայում ու հատկապես Ռուսաստանում բնակվող (ու թվով ավելի մեծաքանակ) հայերը՝ ոչ: 

Հայկական սփյուռքը հսկել-կառավարելու Թուրքիայի ջանքերն ապարդյուն անցան. ինչքան էլ որ թուրքական կառավարությունը սփյուռքահայերին փորձեց ներկայացնել որպես  «Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի ժառանգորդներ»:

Հայկական սփյուռքը հսկել-կառավարելու Ռուսաստա՛նի ջանքերն էլ ապարդյուն անցան. ինչքան էլ որ Ռուսաստանի կառավարությունը ջանքեր գործադրեց սփյուռքահայ կազմակերպությունները «իրենով անել»՝ ռուսաստանակենտրոն «Համաշխարհային հայկական կոնգրես» ստեղծել փորձելով՝ ռուսահայ  գործիչ  Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Բարեբախտաբար սփյուռքահայերն այս ծուղակն էլ չընկան:

Հերթը, կարծես, հասավ հայկական ազգանուններին. կամ ավելի ճիշտ՝ այն գրելու ձևին: Սովետահայ շրջանում այբուբենը փոխելն էլ թերևս նույնի տեսակից էր:

Նախքան ՀՀ անձնագրեր բաժանելը՝ սփյուռքահայերն արդեն դարերո՛վ իրենց ազգանունները գրում էին «ian»-ով: Բայց՝ անհասկանալիորեն՝ ՀՀ անձնագրերում հայտնվեց «yan» տարբերակը:  Ու՞մ հրահանգով. և ու՞մ էր սա ձեռնտու:

Հայկական ազգանունները «yan»-ով գրելը, նախ, ճիշտ չէ. այսպես պիտի գրել  միայն ձայնավորից հետո: Այսինքն՝ Adamian, բայց՝ Saroyan: «yan»-ով  գրելու դեպքում (անգլերենում)  այն կարդացվում է «այան». այսինքն՝ «Ադամա՛յան», և ոչ «Ադամյան»:

Հետո՝ եթե նույնիսկ «yan»-ով գրելը ճիշտ կամ ավելի ճիշտ լիներ, մի՞թե դա անելը հեռատես ու քաղաքականապե՛ս ճիշտ է(ր):

Փաստորեն՝ հիմա (ազգանունը  գրելու ձևից) պարզ երևում է, թե ով է սփյուռքահայ, և ով՝  հայաստանցի: Ի՞նչ նպատակով: Սա ազգը բաժանել-վերահսկելու նո՞ր միջոց  է:

Կամ, ենթադրենք, Adamian ազգանունով սփյուռքահայը նաև ՀՀ քաղաքացի է ցանկանում դառնալ: ՀՀ անձնագրում Adamya՞n  պիտի գրվի: Իսկ իր Հայաստանում ծնված-մեծացած երեխաների՞նը:

Մյուս տարօրինակ ու անհարգալից երևույթը հայկական հայրանուններն օգտագործելու ձևն է, թեև սա այլ թեմա է: Օտարահպատակություն չէ՞  հային ռուսական «իչ» հայրանվան վերջածանցով դիմելը: Իսկ ի՞նչու չասել Հայկ Գուրգենի՝ Հայկ Գուրգենիչի փոխարեն: Եթե մեկը դիմացինին ասեր Հայկ Գուրգենօղլու, աշխարհը փոքր կլիներ: Ռուսը թուրքից ավե՞լի լավ  է:

Վարազ Սյունի 

Ամստերդամ, 23.08.2015

Մեկնաբանություններ (7)

Հեղնար
Գեւորգ Ձեր բերած օրինակում քիչ թե շատ գեղեցիկ է, բայց եթե աղջկա հոր անունը Անդրանիկ է, այդքան էլ գեղեցիկ չի ստցվում))
Վահե
ian վերջավորությունն օգտագործելուն միանշանակ կողմ եմ, քանի որ այդ մասնիկը և անգլերենում, և հայերենում ունի նույն նշանակությունը, իսկ yan-ը չգիտես ինչ է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայերն (առանց փաստաթղթերի) երբ հանձնվում են Գերմանիայում ու Բենելյուքս երկրներում, ազգանունները հաճախ գրում են «jan»-ով: Սա էլ մի ուրիշ տեսակի տարօրինակ աղավաղում է: Գերմաներենում ու հոլանդերենում «j»-ն կարդացվում է «յ»: Հանդիպում ես հայի,որի ազգանունը,օրինակ, գրված է Babajan,որը՝ անգլերենով՝ «ԲաբաՋան» է կարդացվում ու նմանվում է թուրքա-քրդա-պարսկական ազգանվան:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գեւորգ(6)- Հարցն իրականում բավականին հրատապ է,որովհետև «yan» կամ «ian» գրածից միանգամից երևում է անձի սփյուռքահայ կամ հայաստանահայ լինելը: Սա Հայաստանում միգուցե մեծ խնդիր չէ, բայց այլ երկրներում (հատկապես Թուրքիայում) հայերին վերահսկելու արդյունավետ միջոց է փաստորեն: ՀԳ. «Գուրգենորդի»/«Գուրգենդուխտ»-ը հետաքրքիր տարբերակ է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(4)- Նախ՝ խոսքը հայկական ազգանունների կատարելության մասին չէ, այլ գրելու ձևի՛ մասին: Հետո՝ հայկական ազգանունների մի զգալի մաս բնավ էլ կատարյալ չէ. ունի օտար (հատկապես թուրքա-պարսկական) արմատ. ուղղակի «յան» են ավելացրել:
մեր սև սիրտ, քո .....
Վարազ Սյունի (Ամստերդամ), մեր սև սիրտ, քո գունավոր տռուսիկ: Այլ ազգերի ազգանունների համեմատ մեր ազգանունները կատարելության տիպար են, երիտասա՜րդ:
Մ.Կ.
ճիշտ. ian պիտի գրվի.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter