HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter