HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում ուժեղ քամին, անձրևն ու կարկուտը վնասել են 300 հեկտար խաղող, 85 հեկտար բանջարաբոստանային կուլտուրա

Լիլիթ Թադևոսյան

Օգոստոսի 22-ին,  ժամը 19.35-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ուժեղ քամու և ուղեկցվող անձրևի և կարկուտի հետևանքով վեց գյուղերում մեծ չափերի բերք է վնասվել:

«Հետք»-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը տեղեկացրեց, որ դեռևս վնասի չափը վերջնական չէ, բայց իրենց օպերատիվ տվյալներով, այս պահի դրությամբ վնասվել է մինչև 300 հեկտար խաղողի այգի, մոտ 85 հեկտար բանջարաբոստանային կուլտուրա` լոլիկ, վարունգ, նաև ծխախոտի բերքն է վնասվել: Վնասված համայքները վեցն են` Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ Վերին Արտաշատ, Ոստան և քաղաք Արտաշատ:

«Հենց նույն օրը մարզպետի հանձնարարությամբ տեղերում հանձնաժողովներ են ստեղծվել, ընտրել ենք ձևաչափ և այդ ձևաչափերով աշխատում ենք ու օգնում մարդկանց: Մենք փոխմարզպետի հետ հենց նույն օրը եղել ենք տեղերում և իրավիճակը վերահսկել ենք»,- ասաց Հայկազ Տերտերյանը:

Վերջինս նշեց, որ խաղողի դեպքում վնասը մեծ է եղել նաև այն պատճառով, որ վազերն արդեն ծանրաբեռնված են և քամու պատճառով հենասյուներն են շրջվել, որոնք այս պահի դրությամբ վտանգավոր են և եթե դա օրինակ` 15 օր առաջ լիներ` նման մեծ չափի վնասներ չէր լինի,           

Իսկ վնասի չափերի վերջնական արդյունքները հայտնի կլինեն վաղը` ուշ երեկոյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter