HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման և դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար: Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իվան Կուխտային հետագա գործունեության մեջ:

ՀՀ նախագահը և Ուկրաինայի դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանում հարգալից վերաբերմունք կա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի նկատմամբ: Իվան Կուխտան այդ կապակցությամբ գոհունակությամբ է փաստել, որ նախօրեին Հայաստանում ուկրաինական համայնքի հետ հանդիպմանը վերստին զգացել է այդ ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է համայնքի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ուկրաինայում բնակվող բավականին ակտիվ հայ համայնքի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կա:

Դեսպան Կուխտան շնորհակալություն է հայտնել՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Ուկրաինայում հնարավորինս շուտ խաղաղություն կվերահաստատվի, ինչը նոր հնարավորություններ կբացի նաև հայ-ուկրաինական համագործակցության մեծ ներուժը տնտեսական և այլ ոլորտներում լիարժեք օգտագործելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter