HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր դասասենյակ` ռազմական ոստիկանությունում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ:

Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով՝ տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաև ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ  առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում ևս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանն էլ, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter