HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինական արժեթղթերի շուկայում գրանցված անկումը ամենաերկարն է՝ սկսած 1996 թվականից

Չինական բաժնետոմսերի անկումը դարձավ ամենաերկարը՝ սկսած 1996 թվականից: Բաժնետոմսերի անկումը շարունակվում է արդեն 5 օր, չնայած Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է հիմնական տոկոսադրույքները: Ընդհանուր առմամբ, շուկան արդեն կորցրել է 5 տրիլիոն դոլար:

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 26-ի դրությամբ Շանհայի արժեթղթերի շուկայի ինդեքսը նվազել է 1,3%-ով՝ հասնելով 2927,29-ի: Առևտրի ընթացքում այն բարձրացել է 4,3%-ով, որից հետո նվազել է 3,9%-ով:

Օգոստոսի 25-ին Shanghai Composite-ը տապալվել է 7,6%-ով, որից հետո Չինաստանի Ազգային բանկը որոշում կայացրեց նվազեցնել հիմնական տոկոսադրույքը` հասցնելով մինչև 4,6%-ի և մեղմացնել բանկային պահուստների ծավալի պահանջը:

Օգոստոսի 24-ին 8.5%-ով անկում ունեցած չինական շուկան իր հետևից քարշ տվեց եվրոպական և ամերիկյան շուկաները, որի արդյունքում նավթի գինը նվազեց մինչև մեկ բարելի դիմաց 43 դոլարի:

Հուլիսի կեսերին չինական բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի կեսը: Չինաստանի տնտեսության զարգացման հեռանկարներից անհանգստացած` Պեկինը արժեթղթերի շուկան կայունացնելու համար վերջին 7 շաբաթների ընթացքում ծախսեց 200 մլրդ դոլար: Այս շաբաթվա ընթացքում աջակցությունը դադարեցվել է, քանի որ, ինչպես տեսնում ենք, այն իրական օգուտ չտվեց:

Աղբյուրը՝ rbk.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter