HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված վերելակով

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով: 

Վերելակը, համաձայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, տեղադրվել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում և նախատեսված է նաև մանկասայլակների համար:

Վերելակների առկայության վերաբերյալ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, իսկ կոնկրետ շահառուներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքի անվտանգության ծառայության աշխատակիցները:

Քաղաքապետաանը հիշեցնում է, որ մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի շարունակվել են փողոցների և մասնավոր ընկերությունների թեքահարթակների կառուցման աշխատանքները, բացի այդ, ձմեռվանից Երևանում երթևեկում են հաշմանդամների՝ վերելակներով կահավորված 10 ավտոբուսներ, որոնց թիվն առաջիկայում կավելանա:

«Ի դեպ հաշվի առնելով, որ գետնանցումում նաև առևտրի կենտրոն է գործելու, այստեղ շինարարի հետ պայմանավորվածության արդյունքում կառուցվել է նաև հաշմանդամների զուգարան,ինչպես նաև տեղադրվել է միջհարկային մեկ այլ վերելակ: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական բոլոր նոր նախագծերում պարտադիր պայման  է թեքահարթակների առկայությունը»,- տեղեկացնում է քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter