HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունը կազմավորում է հասարակական նոր խորհուրդ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: 

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:

Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից՝

  1. դիմում պաշտպանության նախարարին,
  2. ինքնակենսագրություն,
  3. բնութագիր-երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
  4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Հայտերը պետք է ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով՝ ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter