HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցի դեպքով հարուցվել է վարչական վարույթ. առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ուղարկել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի Կարինե Հարությունյանի՝ օձի խայթոցից մահվան դեպքի մասին հոդվածի վերաբերյալ, որ երեկ հրապարակվել է «Հետքում»: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. 

«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է օձի խայթոցից մահացած Կ. Հարությունյանի հարազատներին։

«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում «Օձի խայթոցից մահացած կնոջը ժամանակին էին տեղափոխել հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարությունն ապատեղեկատվություն տարածում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տուժածի որդու` Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ։

Ինչ վերաբերում է օգոստոսի 20-ին թողարկված հաղորդագրության մեջ տեղ  գտած անճշտությանը, ապա այդ առթիվ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  դա շփոթմունքի արդյունք է: Դեպքի մասին երկու տարբեր բուժհաստատությունից տեղակատվություն ստացած մասնագետն օձի խայթոցի և հոսպիտալացման ժամանակագրության սխալ հաշվարկով ներկայացրել է ոչ ճիշտ  ժամկետներ, ինչի համար կենթարկվի համապատասխան տույժի։ Նախարարությունը ապատեղեկատվություն տարածելու որևէ շարժառիթ չէր կարող ունենալ։ Բուժհաստատություններից ստացված տեղեկատվությունների վերլուծությամբ պարզվել է, որ տուժածն օձի խայթոցից անմիջապես հետո հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ` վիճակը ծանրանալուց հետո տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Հայցում ենք  Կ. Հարությունյանի հարազատների ներողամտությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter