HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռնարկվել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը

Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը`  օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter