HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՆ-ը վստահեցնում է, որ կարտոֆիլի գինը կնվազի

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում այս տարի սեփական արտադրության հաշվին կբավարարվի կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, նույնիսկ հնարավորություններ կստեղծվի արտահանումների համար։ 

«Ստացվում է այսպես, որ ամբողջ  օգոստոս ամսվա  ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է  ժամանակավոր գնաճի»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ։ 

Նախարարությունը վստահեցնում է, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը  շուկայում աստիճանաբար  կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։ Ըստ գերատեսչության՝ պատճառն այն է, որ Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից  և ավարտվում հուլիսին, իսկ բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են  ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից: Նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter