HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Նորաձևությունից մինչև էշերի մրցավազք (լուսանկարներ)

Այսօր Շուշիում՝ Ջդրդուզում, կայացավ վերջերս Ռուսաստանից Արցախ տեղափոխված ռուս միլիոնատար Գերման Ստերլիգովի կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի և Աննա Բաղդասարովայի հեղինակած հագուստների ցուցադրությունը։

Ցուցադրությունից հետո կազմակերպվեց էշերի մրզավազք, որը տարիներ առաջ ավանդական էր դարձել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Այսօր էլ ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի աջակցությամբ այն առաջին անգամ կազմակերպվեց Ջդրդուզում։

Ալյոնա Ստերլիգովայի խոսքով՝ ցուցադրված բոլոր հագուստները վաճառքի են հանվելու Ստեփանակերտի խանութներից մեկում։

Գերման Ստերլիգովը, անդրադառնալով կնոջ ցուցադրած հավաքածուին, ասաց, որ շատ ուրախ է, որ իր կինը ստեղծում և քարոզում է կանացի ու գեղեցիկ հագուստներ։
Ստերլիգովների ընտանիքը Ռուսատանից Արցախ են տեղափոխվել մոտ մեկ ամիս առաջ։ Այսօր նրանք ապրում են Շուշիում և զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Պրն. Ստերլիգովը ջրաղաց է աշխատեցնում և ալյուրը վաճառում արցախցիներին, իսկ կինը Շուշիում նորաձևության տուն է բացել։ 
Ստերլիգովների որդիները վերջերս վերադարձել են հայրենի գյուղ, որպեսզի զբաղվեն այնտեղ թողած տնտեսությամբ։
Խոսելով Արցախում հաստատվելու մասին՝ Գ․Ստերլիգովն ասաց․«Ես սիրում եմ Արցախը, դա է առաջին և վերջին պատճառը, որ ես այստեղ եմ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter