HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը

Կենտրոնական բանկը հրապարակել է Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը: Այն մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը:

«Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստ­ների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը: Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա»- տեղեկացնում է ԿԲ-ն:

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկա­ցած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը,այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter