HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա

Հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա - Երևան - Վարշավա թռիչքները: Հունվարին LOT-ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն: Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն հիշեցնում է, որ չվերթերի վերակազմավորման պատճառով LOT-ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter