HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն $450 միլիոն գրանտ են տվել ՀՀ կառավարությանը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել գործադիր իշխանության մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհները: Շարքի այս հրապարակմամբ ներկայացվում է կառավարության ստացած գրանտերի հանրագումարը՝ 2007-ից 2014 թվականների համար:

«Այսպիսով, Հայաստանի կառավարությունը վերջին 8 տարիներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Սա երևում է պետական բյուջեի վերջին 8 տարվա հաշվետվություններից։

 

Ինչպես երևում է, ամենաշատ դրամաշնորհներն ստացվել են 2011-ին, ինչը պայմանավորված է Եվրամիության և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի կողմից ֆինանսավորման կտրկուկ ավելացմամբ։ Եվրամիությունն այդ տարի աննախադեպ ծավալի՝ ավելի քան 57 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել միայն «Մակրոֆինանսական աջակցություն» և «Ընդհանուր բյուջետային աջակցություն» ծրագրերի շրջանակում։

Ընդհանուր առմամբ վերջին 8 տարիների դրամաշնորհների մեծ մասը՝ մոտ 51%-ը ստացվել է ԵՄ-ից, ԵՄ երկրներից, կամ էլ եվրոպական բանկերից ու կազմակերպություններից։ Ավելի քան 32%-ն էլ ստացվել է ԱՄՆ-ից։ Երրոդ տեղում «Լինսի» հիմնադրամն է՝ մոտ 10%-ով, իսկ չորրորդում՝ Համաշխարհային բանկը՝ 4.6%։

Գծագիր 2. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝

2007-2014թթ (միջինացված)

Եվրամիության բաժինը ընդհանուր դրամաշնորհների մեջ, սակայն, կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին, քանի որ նախ՝ 2011-ից Հայաստանում դադարեց գործել «Լինսի» հիմնադրամը, իսկ 2012-ից՝ «Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը»։ Ճապոնիայի կառավարությունը ևս 2012-ից սկսած դրամաշնորհներ չի տրամադրում Հայաստանին։

Աղյուսակ. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհները՝ ըստ դոնորների

(միլիոն դոլար)

 

Արդյունքում, 2012-2014թթ. ընթացքում մեր կառավարության ստացած ավելի քան 120 միլիոն դոլար դրամաշնորհներից մոտ 110 միլիոն դոլարը (կամ մոտ 91%-ը) բաժին է ընկել Եվրամիությանը կամ եվրոպական կազմակերպություններին։

ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝
2012-2014թթ (միջինացված)

 

 Այսպիսով՝ Հայաստանի կառավարության հիմնական դոնորները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, վերջին 8 տարիներին ավելի քան 450 միլիոն դոլար են տվել, որը կազմել է այդ տարիների ընդհանուր դրամաշնորհների ավելի քան 83%-ը։ Եթե հաշվի առնենք, որ Համաշխարհային բանկի դրամաշնորհները ևս հատկացվում են հիմնականում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գումարներով, պատկերն ավելի ճշգրիտ կստացվի։

Որքան էլ որ դա զարմանալի չլինի, պետական բյուջեների հաշվերտվություններում որևէ խոսք չկա Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացված որևէ դրամաշնորհի մասին, ինչը վկայում է, որ մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից հատկացված անհատույց օգնությունը աննշան չափերի է»:

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Մեկնաբանություններ (2)

մանաս - զարմանաս
էդքանից հետո դատարկ բան են խնդրում, որ գենդեր դառնան, էլ ոնց չէ կասեն: Բա որ դառան էն վախտը ինչեր կտան: բայց կարող ա արդեն ...իսկ ժողովրդին չեն ասել
gohar
Տեսնես ինչ՞շքեխությունների վրա է անհետանւմ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter