HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն արձանագրում է` ունենք 4% կիսամյակային տնտեսական աճ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ տարվա առաջին կիասամյակում ունեցել ենք 4 տոկոս տնտեսական աճ: 

«Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի` 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում` 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորվում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ապրանք ենք արտահանում ավելի շատ երկրներ: Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին՝ հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները»,- ասել է նա:

Լուսանկարը` www.telegraph.co.uk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter