HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է էլեկտրաէներգիայի հավելյալ վարձի սուբսիդավորման կարգը

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս.թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով: 

Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հանրապետության նախագահի հետ այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարություն ներկայացնել այս նախագիծը, որով փորձում ենք լուծել նաև ՓՄՁ-ների հարցը»: Վարչապետի խոսքով՝ հոսանքի դիմաց նրանց ծախսած 6,93 դրամ հավելավճարը կփոխատուցի կառավարությունը՝ մինչև խորհրդատվության ավարտը: Հանձնարարվել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների մասին հաշվետվությունը ստանալուց հետո առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter