HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի հաղորդմամբ`2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանից տհաճ հոտ է գալիս:

Նշված բնակարանում հայտանբերվել է 54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի  շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter