HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի` ՌԴ Կառավարության նախագահ Դ. Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը: 

Տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ:

Առաջին խնդիրը՝ ընկերության 2009-2014թթ ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունն է, երկրորդ խնդիրը՝ իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդ խնդիրը՝ ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:      

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը: Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը: Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter