HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաեստրո Մարչիանոն հայտնվեց Ադրբեջանի «սև ցուցակում»

Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում»։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարին։

Ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով մաեստրո Մարչիանոյի խոսքերն, որ ինքը մտավախություն չունի հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», նշում են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ այցելած անձինք կպատժվեն, անհրաժեշտության դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ այսօր Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Օրեր առաջ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, պատասխանելով հայ լրագրողների հարցին՝ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում», մաեստրոն պատասխանել էր. «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»։

Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի՝ Ջանլուկա Մարչիանոն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրում է արցախյան իր ուղևորության նկարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter