HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները կրկին փորձել են փակել Բաղրամյան պողոտան. ուղիղ միացում (լրացվում է)

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները քիչ առաջ փորձել են փակել Բաղրամյան պողոտայի` նախագահական նստավայրի հանդիպակաց հատվածը, ինչպես նաև պողոտային հատվող Պռոշյան փողոցը: «Հետք»-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները քաղաքացիներին հեռացրել են փողոցից:

Բերման ենթարկվածներից երկուսի անունները հայտնի է՝ Մաքսիմ Սարգսյանը, Արտուշ Չիբուխչյանը: Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը բարձրախոսով հայտնեց, որ բերման են  ենթարկվել 5 քաղաքացի, բայց անուններ չնշեց:

Ցուցարարները, ում թիվը մի քանի տասնյակ է, Սերժ Սարգսյանից պահանջում են կատարել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին իր խոստումները: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում է: 

Այժմ ոստիկանները շղթա են կազմել և փակել ցուցարարների մուտքը դեպի պողոտա:

18:33

Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց 3 քաղաքացիների: 

Պարբերաբար ընդհարում է տեղի ունենում ցուցարարների, մասնավորապես` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև: 

լուսանկարը` Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter