HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Պն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել ս.թ. սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Ինչպես նշեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter