HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դոմոդեդովո» միջազգային օդնավակայանում հրդեհ է բռնկվել. աշխատանքը դադարեցված է 2 ժամով

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.12-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմոդեդովո» միջազգային օդնավակայանում հրդեհ է բռնկվել: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 08.00-ին հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումների նկուղային հարկում, որտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Հրդեհի հետևանքով այրվել է էլ.մալուխ: Ներկայումս իրականացվում են ծխահեռացման աշխատանքներ:

Հրդեհը մարված է: Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, նախատեսվում է այն վերսկսել երկու ժամից: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter