HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպչշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ: Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրեց նաև սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter