HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հարցնում և ումի՞ց են դժգոհում սոցապ զանգահարած քաղաքացիները. վիճակագրություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է վիճակագրություն օգոստոս ամսին քաղաքացիների`  «114» թեժ գիծ ծառայություն կատարած զանգերի մասին:

Օգոստոս ամսին նախարարությունը գծի միջոցով ստացել է ստացել է 2379 զանգ: Ստացված զանգերի գերակշռող մասը` 942-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 507-ը վերեբերել է նպաստներին, որոնցից 300-ը՝ ընտանիքի անապահովության, 49-ը՝ երեխայի խնամքի: 143 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (27), ավանդի փոխհատուցման (116) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Օգոստոս ամսին նախարարությունը ստացել է 20 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին իսկ 10-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

«Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել»,- տեղեկացնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter