HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անավարտ առանձնատունը անվտանգ չէ ոչ միայն իր տանիքով անցնող գազատարի, այլև այնտեղ գործունեություն ծավալող մարմնավաճառների պատճառով»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հետևյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Ինձ են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը(ոչ 2-րդ նախագահը) չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները:

Մասնավորապես, առանձնատունը կառուցվում է փողոցը մատակարարող բնական գազի խողովակներին բառացիորեն կպած ու նույնիսկ անցնում է այդ առանձնատան տանիքի միջով: Ավելին գազի ԳԵՐՊ-ի և առանձնատան միջև հեռավորությունը կարելի է չափել սանտիմետրերով: Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի ղեկավարությունը նույնպես լուրջ խնդրի առաջ է կանգնել, որովհետև սեփականատերը հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա:

Չնայած շինարարությունն անավարտ է, սակայն, ըստ բնակիչների նամակի, տարածքում սեփականատիրոջ թույլտվությամբ գործունեություն են ծավալում մարմնավաճառները: Խնդրում եմ ստուգել այս խայտառակ երևույթի մասին բնակիչների ահազանգը:: Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք օրինական է այդ կառուցապատումը, Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվությունը կա՞, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել շինթույլտվության ու Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվության պատճեները»:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter