HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՕՖ. սահմանի կրակոցներից երեխաներին պաշտպանող պատը պատրաստ է

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) տեղեկացնում է «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագիրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսել են ապահով։ Ծրագրի մանրամասները` ստորև:

«6 ամիս ակտիվ դրամահավաք Հայաստանում և նրա սահմաներից դուրս, տարբեր միջոցառումներ ու հասարակության ամենատարբեր շերտերի ուշադրության և հանգանակությունների շնորհիվ պաշտպանող պատը կառուցված է։ 

Այգեպարն ունի 648 բնակիչ, դպրոցում սովորում է 54 աշակերտ: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին ու դպրոցին:

«Այո» հարթակի ծրագրի շնորիվ երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել: Պատը փակում է դպրոցին հարող բոլոր վտանգավոր տարածքները, ինչպես նաև գյուղի կենտրոնական ճանապարհը դեպի գյուղապետարան, որտեղ տանող խարխլված աստիճանները նույնպես նորոգվել են:

«Այո» թիմը շնորհակալություն է հայտնում ծրագրին մասնակցություն և աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին,կազմակերպություններին,դպրոցներին և լրատվամիջոցներին։

«Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter