HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է ՌԴ ԱԴԾ ՍԾ սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրենին և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Ա. Միխեևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ ծառայության (ՍԾ) սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեևին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպման սկզբում Նիկոլայ Կոզիկը ՀՀ նահագահին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին և նրա անցած ծառայողական ուղին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեևին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նրան պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները, Սերժ Սարգսյանն այդ հարաբերություններում մեծապես կարևորել է երկու երկրների սահմանապահ զորքերի միջև սերտ փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի և հայ սահմանապահների՝ պետական սահմանի պահպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությանը վերաբերող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter