HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 14-րդ  բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վ.Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի շրջանակներում, կատարված սպանության կասկածանքով, ձերբակալվել է Ռ.Մկրտումյանը:

Նախաքննությամբ  պարզվել է, որ Ռ.Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ.Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Մկրտումյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռ.Մկրտումյանի նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ռ.Մկրտումյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ռ.Մկրտումյանի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա նկարագրել է տեղի ունեցած իրադարձությունները։

Նախաքննությունը շարունակվում է:

Կոմիտեն տեղեկացնում է` միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և  լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter