HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22 համայնքներում նոր ընտրություններ են սպասվում

2015թ. սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 22 համայնքներում: Նշված համայնքներից 14-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ և մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Սեպտեմբերի 3-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցվել  է 33 քաղաքացի, որոնցից 8-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 55 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 25 և ավագանու անդամի 51 թեկնածու:

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 2 տեղական հասարակական կազմակերպության 42 դիտորդ: Այս մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter