HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև կնքվեց վարկային համաձայնագիր

Արտաքին գործերի նախարարութոյւնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին Վիեննայում կայացավ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Կողմերը գոհունակություն հայտնեցին մինչ այսօր զարգացած համագործակցության կապակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի խորացնել և ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ կապերը:

Հանդիպման արդյունքում ստորագրվեց «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:

Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի Հանրապետության 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter