HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մարզերում մեկնարկում է «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագիրը

Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագիրը, որը երաժշտություն, ֆիլմ ու պար կներկայացնի Հայաստանի մարզերում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում: Ինչպես տեղեկացնում է դեսպանատունը, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

«Ամերիկյան մշակութային շրջագայությունը» մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներով: Նվագախումբը հանդես է գալիս գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ և հանդիսատեսին կներկայանա «Հոլիվուդ նոն ստոպ» ծրագրով: Համերգացանկում անմոռանալի երաժշտական կատարումներ են ամերիկյան հարուստ կինոժառանգության հայտնի ֆիլմերից՝ սկսած «Վեսթսայդ պատմություն» և «Խիզախ սիրտ» դասական ֆիլմերի երաժշտությունից մինչև վերջին շրջանի հիթեր դարձած ստեղծագործություններ, ինչպիսիք հնչում են «Կարիբյանի ծովահենները» ֆիլմում: Ներկայացվում են հայտնի ամերիկյան կոմպոզիտորների՝ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնստայնի և Ջոն Վիլյամսի ստեղծագործությունները:

«Հոլիվուդ նոն ստոպ» համերգները տեղի կունենան Գորիսում՝ սեպտեմբերի 7-ին, Կապանում՝ սեպտեմբերի 8-ին, Մեղրիում՝ սեպտեմբերի 9-ին և Գյումրիում՝ հոկտեմբերի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter