HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի դատական իշխանության բաժնի վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի դատական իշխանության բաժնի վերաբերյալ Պաշտպանի եզրակացությունը, որ ներկայացնում ենք ստորեւ:

«Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Ներկայացնում ենք Նախագծի 7-րդ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») գլխի վերաբերյալ դիտարկումները:

Դրական փոփոխություններ 

  • Փոփոխության արդյունքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարանների նախագահների համար կնախատեսվի պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ երեք տարի, ինչից հետո  նշված դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Նաև Վճռաբեկ դատարանի նախագահը չի կարողանա իր պաշտոնը զբաղեցնել 6 տարուց ավել և չի կարողանա վերանշանակվել (Նախագծի հոդված 164): Տվյալ փոփոխությունը կնպաստի դատական համակարգ նոր կադրերի հոսքին և համակարգի՝ որպես ինստիտուտի կայացմանը:
  • Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած անդամ չի կարող վերընտրվել (Նախագծի հոդված 172), ինչը կնպաստի Խորհրդի կազմը պարբերաբար նորացնելուն և դրա անդամների անաչառությունը ապահովելուն:
  • Հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի և կառավարության անդամների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության որոշման հարցով ևս հնարավոր կլինի դիմել Սահմանադրական դատարան (Նախագծի հոդված 167):
  • Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166): Նման սահմանդրական երաշխիքը կապահովի դատարանի անկախությունը:
  • Նախագծով արգելվում է որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը (Նախագծի հոդված 161), ինչը որոշակի երաշխիք է դատարանների անկախության համար:
  • Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն կունենա նաև ՀՀ Նախագահը, ով քսանմեկօրյա ժամկետում կկարողանա դիմել Սահմանադրական դատարան Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով (Նախագծի հոդված 168):

 Մտահոգիչ փոփոխություններ

  • Նախագծով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի տասը անդամներից հինգին ընտրի Ազգային ժողովը՝ գիտությանոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից (Նախագծի 173-րդհոդված): Խորհրդի կազմում լայն ներկայացուցչականությունը և թափանցիկությունը ապահովվելու նպատակով Բարձրագույն դատականխորհրդի կազմում ցանկալի է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև նախատեսել հստակ և գործուն մեխանիզմ խորհրդի անդամների ընտրությանը նրանց մասնակցության համար:
  • Նախագծի համաձայն` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենցպաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո (Նախագծի 164-րդ հոդված): Սակայն, «այդ պաշտոնում իր պաշտոնավարմանժամկետի ավարտից անմիջապես հետո» ձևակերպումից պարզ չէ, թե այն վերաբերում է, օրինակ, մեկ օրվան, մեկ ամսվան, թե մի քանիտարվան: 
  • Նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ Նախագահի առաջարկությամբ, երեքին` կառավա­րության առաջարկությամբ և երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջար­կությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Սակայն, ցանկալի է ապահովել, որպեսզիխորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին:
  • Նախագծով Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահ­մանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի իրավական ուժը կորցնելու վերաբերյալ որոշման հրապարակման պահից ավելի ուշ ժամկետ (Նախագծի հոդված 169): Նշված ձևակերպումից պարզ չէ քաղաքացիների դիմումների դեպքում Դատարանի նման որոշումների ազդեցությունը դիմողի գործի ելքի վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter