HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

151 ուսանող կօգտվի ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ-ն, ուսանողների սոցիալական աջակցության բարձրացմանը միտված այս նորամուծությունը իրականացվում է այս ուսումնական տարվանից՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շրջանակում, որի համաձայն՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է բուհի միջոցների հաշվին՝ ըստ ԿԳ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի: Նախարարի հրամանը ՀՀ բուհերի վճարովի համակարգի վճարովի բաժիններ ընդունված 151 ուսանողների հնարավորություն կընձեռի օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով միաժամանակ սահմանվել է, որ հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման (ռոտացիա)՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter