HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Նորից 4000 տուփ հնդկական «DiaZone MR» է ներկրվել

Վերջերս «Հետքը» գրել էր, որ շաքարային 2-րդ տիպի դիաբետ ունեցող հիվանդներից ոմանց դեռևս հնդկական «DiaZone MR» է տրվում՝ չնայած այն հանգամանքին, որ հունվարին կառավարությունը որոշել էր, որ տրվելու է ֆրանսիական «Diabeton MR»:

Օգոստոսի սկզբին Երևանի և մարզերի մի շարք պոլիկլինիկաներում հաստատեցին, որ 2 դեղերն էլ զուգահեռ տրվում են, և հնդկական համարժեքը տալու են այնքան, մինչև այն ամբողջովին չսպառվի:

Մոտ 8 ամիս է՝ դեղը չի սպառվում, քանի որ, նախ՝ դեղի ավելցուկ կար, բացի այդ՝ պարզվեց, որ այս տարվա մայիսին դարձյալ մոտ 4000 փաթեթ հնդկական դեղ է ներկրվել: Առողջապահության նախարարությունը չհստակեցրեց՝ դեռևս քանի խմբաքանակ «DiaZone MR» է մնացել, սակայն նշեց, որ հնդկական դեղը տրվում է ըստ պահանջարկի:

Հոդվածի հրապարակման օրը՝ օգոստոսի 13-ին, Հայաստան է ներկրվել «DiaZone MR»-ի մի նոր խմբաքանակ, դարձյալ 4000 փաթեթ՝ մոտ 16 700 ԱՄՆ դոլար արժողությամբ՝ մեկ տուփի համար նախկին 2,5 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով 4,25 դոլար:

Կառավարությունը որոշում կայացրեց, որ այսուհետ պետք է ձեռք բերի ֆրանսիական «Diabeton MR», սակայն «չզգուշացրեց», որ այն պետք է տրվի ընտրովի և հնդկականին զուգահեռ, ավելին՝ դեռ «DiaZone MR»-ի նոր խմբաքանակներ պետք է ներկրվեն նախկինից զգալիորեն բարձր արժեքով, իսկ թե ե՞րբ դրանք կսպառվեն, կամ կսպառվե՞ն արդյոք, հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter