HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում երկու երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, զարգացում են ապրել միջխորհրդարանական հարաբերությունները, որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել առևտրատնտեսական հարաբերութուններում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև դեսպան Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Քեթրին Լիչին հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ կմնա Հայաստանի բարեկամը:

Միացյալ Թագավորության դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և իր աշխատանքին տված բարձր գնահատականի համար:

Քեթրին Լիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի ամրապնդման համար և հետագա աշխատանքում հնարավորինս կօգտվի Հայաստանում ձեռքբերած կարևոր փորձից՝ այն օգտագործելով նաև ի բարօրություն Հայաստանի և ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter