HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկը» նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում

«Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO)  միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:  Առաջարկի արդյունքում «Յունիբանկը» նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ:   Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր  (շուկա ստեղծող) հանդես կգա «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվողռիսկերի համառոտ նկարագիրը,  «Յունիբանկի» կողմից հրապարակվել է 14.07.2015թ.-ին: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում:

Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու և բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է Յունիբանկի զարգացման որակապես նոր մակարդակապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին և կնպաստիբանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը: «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը' 20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները' 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները' 144 ՀՀ մլրդ դրամ: Բանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 271 000-ը:

Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, հասարակության և ներդրողների վստահությունը փաստում են, որ հանրային, «ժողովրդական» բանկ դառնալը «Յունիբանկի» համար ժամանակի հրամայականն է: IPO-ի միջոցով ներգարվված լրացուցիչ միջոցները «Յունիբանկ»-ն ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների' մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը և ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:

Այսօր բանկի որակյալ զարգացման հիմքը հաճախորդամետ քաղաքականությունն է, ինչով էլ պայմանավորված «Յունիբանկը» մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բիզնես գործընթացների ավտոմատացմանը և սպասարկման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: «Յունիբանկ»-ն Հայաստանում առաջիններից մեկը գործարկեց Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգը, որը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոնընկերության կողմից: 2013-2015թթ. «վարկային կոնվեյերի» միջոցով մշակվել է 500 000 վարկային հայտ: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդինտրամադրվում է մեկ րոպեում: Այս տարի բանկն ամբողջությամբ ավտոմատացրեց նաև բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվությանուղղությունները:

2015թ. օգոստոսին Յունիբանկն հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգությանկառավարման համակարգի ներդրման աշխատանքները:

Անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով, այս տարի «Յունիբանկ» -ը բացեց Privé մասնաճյուղը և հաճախորդներին առաջարկեց կապիտալիկառավարման, արդյունավետ ֆինանսական պլանավորման և ներդրումային ռազմավարության մշակման ծառայություններ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետաշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:

Վարկավորման ծրագրի շրջանակներում «Յունիբանկ»-ը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) ևԵվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:

Նշենք նաև, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայիհաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ' մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապվածծառայությունները:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter